ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է փարիզյան ակումբի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի վիճակի մասին, ով դեմքի վնասվածք էր ստացել Լիգա 1-ի 16-րդ տուրի՝ «Մոնակոյի» հետ խաղում (4։2)։
«Նա իրեն լավ է զգում, ցավ չունի։ Սա վնասվածք է, որը դժվար է դիտել, բայց այն անցել է առանց լուրջ հետևանքների։ Նրա բախտը շատ է բերել, որ հարվածը չի հասցվել աչքի շրջանին։ Մենք բոլորս տեսանք այս պահը եթերում, կարիք չկա դա կրկին մեկնաբանելու»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ դարպասապահը վնասվածք էր ստացել հակառակորդի ֆուտբոլիստ Վիլֆրիդ Սինգոյի հետ բախման արդյունքում։