Կիլիան Մբապպե. «Իմ ադապտացիան այստեղ ավարտված է»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն Լա Լիգայի 18-րդ տուրում «Սևիլիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (4։2) խոսել է իր ներկայիս մարզավիճակի մասին։

26-ամյա ֆրանսիացին այս հանդիպմանը բացեց խաղի հաշիվը և դարձավ գոլային փոխանցման հեղինակ։

«Իմ ադապտացիան այստեղ ավարտված է։ Ինչպես ասաց մարզիչը, ես ավելի ու ավելի լավն եմ դառնում։ Բայց ես գիտեմ, որ ավելիին եմ ընդունակ։ Ես դեռ այդ «խենթ» զգացողությունն ունեմ ոտքերիս մեջ։

Ես ինձ հիանալի եմ զգում: Ես ու Ֆեդեն երկու հիանալի գոլ խփեցինք։ Մենք ամեն ինչ տվեցինք առաջին խաղակեսում։ Մենք անընդհատ հարձակողական էինք խաղում և ի վերջո շատ գոլեր խփեցինք: Կարծում եմ՝ երկրպագուներն այսօր երջանիկ են։

Ես ունակ եմ շատ ավելին: «Ատլետիկի» դեմ խաղում ես հասել էի հատակին, բայց գիտեի, որ պետք է տամ այն ​​ամենը, ինչ ունեի այս մարզաշապիկով խաղալիս»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։