Յուլիան Բրանդտը կարող է տեղափոխվել անգլիական թոփ ակումբ

«Թոթենհեմն» աշխատում է կազմն ուժեղացնելու ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Յուլիան Բրանդտը դարձել է լոնդոնյան ակումբի տրանսֆերային թիրախը։

Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները 28-ամյա Բրանդտին գնահատում են 35 մլն եվրո։ 2024/2025 մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ իր գործընկերների կազմում։

«Թոթենհեմը» հաջորդ հանդիպումը կանցկացնի «Լիվերպուլի» հետ կիրակի օրը , այն կմեկնարկի Երևանի Ժամանակով 20։30։