Միլանի «Ինտերի» կենտրոնական պաշտպան Յան Բիսսեկը տեսանելի ապագայում դժվար թե վաճառվի։ Մամուլը չի բացառում 24-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը Անգլիա, որտեղ նրանով հետաքրքրվում են Պրեմիեր լիգայի ակումբները, սակայն պոտենցիալ գնորդներին չափազանց դժվար կլինի գործարք կնքել:
Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, Ինտերը հսկայական փոխհատուցում կպահանջի կենտրոնական պաշտպանի համար: Ներաձուրիների ղեկավարությունը ֆուտբոլիստին համարում է իրենց երկարաժամկետ ծրագրերի կարևոր մասը: Յան Բիսսեկն այս մրցաշրջանում Սիմոնե Ինձագիի թիմի կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Պաշտպանի գինը Transfermarkt պորտալում 30 միլիոն եվրո է: