Հարի Մագուայրը հունվարի 1-ից կարող է բանակցություններ վարել իտալական թիմի հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է հաջորդ ամառ։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, ֆուտբոլիստին հավակնում են եվրոպական մի քանի ակումբներ։ Նրանցից մեկը իտալական «Նապոլին» է։

Նշվում է, որ հունվարի 1-ից Մագուայրը կարող է նախնական բանակցություններ վարել իտալական թիմի հետ։

Այս մրցաշրջանում պաշտպանը «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։