Հանս-Դիտեր Ֆլիկի օգնականը մեկնաբանել է «Ատլետիկոյից» կրած պարտությունը

Մարկուս Սորգը, ով կատալոնական Բարսելոնայի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի օգնականն է, մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 18-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Ատլետիկոյից» կրած պարտությունը։

«Վերջին րոպեներին բոլորովին այլ խաղ էր: Այս խաղում մենք բազմաթիվ պահեր ունեինք, բայց չկարողացանք գոլ խփել։ Սա ծանր պարտություն է։ Բայց ուզում եմ ասել, որ մենք անցկացրինք մրցաշրջանի լավագույն հանդիպումներից մեկը, թեև միավորներ չվաստակեցինք։

Մենք կարող ենք հպարտանալ մեր խաղով»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Marca թերթը։

Այս հանդիպումից հետո «Ատլետիկոն» վաստակեց 41 միավոր և գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Բարսան» 38 միավորով երկրորդ տեղում է: