Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին հարցրել են՝ արդյո՞ք տարօրինակ չէ «Բավարիայի» հետ պարտվել ընդամենը 8 հանդիպում, իսկ «Բարսելոնայի» հետ՝ արդեն 6։
«Բավարիայում մենք այլ թիմ ունեինք՝ ավելի փորձառու ֆուտբոլիստներով։ Բայց հենց հիմա, ինչպես ասացի, ես շատ գոհ եմ մեր ունեցածից: Նրանք երիտասարդ թիմ են՝ մեծ պոտենցիալով, և դա ցույց տվեցին «Ատլետիկոյի» դեմ խաղում, ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը։