Հարձակողական ոճի կիսապաշտպան Հակիմ Զիեշը վերջերս հայտարարեց, որ այլևս չի ցանկանում հանդես գալ «Գալաթասարայում»։
Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, 31-ամյա մարոկկացին կարող է վերադառնալ Անգլիայի առաջնություն։ Այսպիսով, Պրեմիեր Լիգայի երկու ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում Զիեշի նկատմամբ՝ «Իպսվիչը» և «Վեսթ Հեմը»։
Հիշեցնենք, որ Զիեշը նախկինում հանդես է եկել «Չելսիում»։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։