Հարձակողական ոճի կիսապաշտպան Հակիմ Զիեշը վերջերս հայտարարեց, որ այլևս չի ցանկանում խաղալ «Գալաթասարայում»: Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, 31-ամյա մարոկկացին կարող է վերադառնալ Անգլիայի առաջնություն։
Այսպիսով, Պրեմիեր լիգայի երկու ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում Զիեշի նկատմամբ։ Դրանք են՝ «Իպսվիչը» և «Վեսթ Հեմը»։
Հարկ է նշել, որ «Վեսթ Հեմն» ու «Իպսվիչը» այս մրցաշրջանում տպավորիչ չեն։ «Վեսթ Հեմը» այժմ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 14-րդ տեղը, իսկ «Իսպվիչը»՝ 18-րդ:
Հակիմ Զիեշը նախկինում ներկայացնում էր Լոնդոնի «Չելսին»: Հեղինակավոր Transfermarkt պորտալը մարոկկացուն գնահատում է 7 միլիոն եվրո։