Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Գաբրիել Մարտինելին խոսել է «Քրիսթալ Փելասի» դեմ Անգլիայի առաջնության 17-րդ տուրի խաղում թիմակից Գաբրիել Ժեզուսի խաղի մասին։ «Զինագործները» հաղթեցին 5։1 հաշվով, իսկ բրազիլացին դուբլի հեղինակ դարձավ։
«Ես ուրախ եմ Ժեզուսի համար: Ոչ միայն ես, այլեւ ակումբում բոլորը գոհ են նրա խաղից։ Նա արժանի է դրան: Ինձ դուր եկան նրա երկու գոլերն էլ, որոնք խփեց վերջին հանդիպմանը։ Մենք երջանիկ ենք»,- Մարտինելիի խոսքերն է փոխանցում լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
Այս մրցաշրջանում Ժեզուսը մասնակցել է լոնդոնյան թիմի 22 հանդիպման, որոնցում դարձել է վեց գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։