Դիեգո Սիմեոնեն «Բարսելոնայի» նկատմամբ 2-1 հաշվով հաղթանակը նվիրել է իր հանգուցյալ հորը։
«Այսօր հորս ծննդյան օրն է, նա երկու տարի է, ինչ մեզանից հեռու է եղել, և ես գիտեի, որ նրան նվեր եմ պարտք։ Իսկ նվերը գեղեցիկ է ստացվել՝ շնորհիվ խաղացողների ու նրանց, ովքեր թիմին նախապատրաստել են հանդիպմանը։
Ես շատ ուրախ եմ թիմի համար, թիմի ուժը դրսևորվում է պայքարում, երբ մեկը հեռանում է դաշտից, իսկ նրա տեղը զբաղեցնում է մյուսը։
Մենք վաղաժամ փոխարինեցինք Գրիզմանին. դա դժվար որոշում էր ինձ համար, բայց ես գիտեի, որ Սերլոթը կկարողանա առաջ վազել, պահել գնդակը և օգտվել փոխանցումներից:
Ես շատ ուրախ եմ նրա համար, նա արեց այն ամենը, ինչ պահանջվում է հարձակվողից»,- ասել է «Ատլետիկոյի» մարզիչը։