Քրիստոֆեր Նկունկուն կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Լոնդոնի «Չելսին» կարող է բաժանվել ֆրանսիացի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուից, հայտնում է Goal.com-ը։ Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են երկու եվրոպական ակումբներ։

Նկունկուի համար կպայքարեն կատալոնական «Բարսելոնան» և «Նապոլին»։

Ըստ աղբյուրի՝ երկու ակումբներն էլ հետաքրքրված են հարձակվողին մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալելու հարցում։ Անձամբ՝ Նկունկուն, «թոշակառուների» ճամբարում խաղային փորձի բացակայության պատճառով պատրաստ է փոխել ակումբային գրանցումը։

Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում 27-ամյա ֆրանսիացին անցկացրել է 15 հանդիպում, դառնալով՝ երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։