Կատալոնական «Բարսելոնայի» 17-ամյա վինգեր Լամին Յամալը մոտ է ակումբի հետ նոր աշխատանքային պայմանագիր կնքելուն։Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» և երիտասարդ ֆուտբոլիստի միջև նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը։
Հարկ է նշել, որ Լամինի և «Բարսելոնայի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականին։
Լամինը կատալոնական ակումբի ակադեմիայի սան է։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Յամալը մասնակցել է Բարսելոնայի 21 հանդիպման։ Հարձակվողը դարձել է վեց գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: