«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» ֆուտբոլիստին

Լոնդոնի «Չելսին» կարող է բաժանվել ֆրանսիացի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուից, հայտնում է Goal.com-ը։

Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են երկու եվրոպական ակումբներ։ Նկունկուի համար կպայքարեն կատալոնական «Բարսելոնան» և «Նապոլին»։ Երկու թեկնածուներն էլ հետաքրքրված են հարձակվողին մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալելու հարցում։

Ինքը՝ Նկունկուն, «Չելսիի» ճամբարում խաղային փորձի բացակայության պատճառով պատրաստ է փոխել թիմը։ Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում 27-ամյա ֆրանսիացին անցկացրել է 15 հանդիպում։

Հարձակվողը դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։