«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը բացարձակ վստահություն է վայելում կատալոնական ակումբի ղեկավարության կողմից՝ չնայած թիմի ցուցադրած վատ արդյունքներին վերջին հանդիպումներում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բլաուգրանայի» ճամբարում կարծում են, որ հունվարին իրավիճակը դրական ուղղությամբ կփոխվի։ «Բարսելոնայի» ղեկավարները նշում են, որ գերմանացի մասնագետը բարելավել է թիմի խաղը, ինչպես նաև ազդել է որոշ ֆուտբոլիստների անհատական առաջընթացի վրա։
Բոլոր մրցաշարերում անցկացրած վերջին 10 հանդիպումներում «Բարսելոնան» չորս անգամ պարտվել է, երկու անգամ ոչ-ոքի է խաղացել և չորս անգամ հաղթել։