Լոնդոնի «Արսենալը» հաջորդ ամառ կարող է նոր հարձակվող ձեռք բերել: «Զինագործները», ինչպես եվրոպական շատ այլ բարձրակարգ ակումբներ, հետաքրքրություն են ցուցաբերում Լիսաբոնի «Սպորտինգի» աստղ Վիկտոր Գյոկերեսի նկատմամբ:
Այնուամենայնիվ, ըստ Football Transfers-ի, «Արսենալի» առաջնահերթ թիրախը մնում է մեկ այլ հարձակվող՝ Բենյամին Շեշկոն «ՌԲ Լայպցիգից»: Սլովենացին կարող էր համալրել լոնդոնյան գրանդի շարքերը անցած ամառ, սակայն նախընտրեց երկարաձգել պայմանագիրը ներկայիս ակումբի հետ մինչև 2029 թվականը:
Հայտնի Transfermarkt պորտալի փորձագետները Շեշկոյի արժեքը գնահատում են 50 միլիոն եվրո։ 21-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում դարձել է 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: