Ալեխանդրո Գառնաչոյի ծառայությունները առաջարկել են իսպանական գրանդին

«Մանչեսթեր Յունայթեդի» 20-ամյա վինգեր Ալեխանդրո Գառնաչոյին առաջարկել են «Բարսելոնային»։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Ըստ աղբյուրի՝ «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հետաքրքրված չէ արգենտինացի ֆուտբոլիստով և հասկացրել է, որ նրա գլխավորությամբ Գառնաչոն տեղ չի ունենա «Բարսելոնայի» նախագծում։ Ընդգծվում է, որ կատալոնական ակումբի համար առաջնայինը «Բավարիայի» ֆուտբոլիստներ Յոզուա Կիմիխի և Ջամալ Մուսիալայի հետ պայմանագիր կնքելն է։

Այս մրցաշրջանում Գառնաչոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։