«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կիսվել է իր կարծիքով վերջին հանդիպումներում թիմի անկայուն խաղի պատճառների մասին։
«Սա անփորձության և երիտասարդության բնական հետևանք է։ Ես ինքս ժամանակին այդպիսին էի և գիտեմ, թե որքան դժվար է Չեմպիոնների Լիգայի մեծ մարզադաշտերում խաղալուց առաջնությունում փոքր թիմերի դեմ խաղալուն։
Սա այն ճանապարհն է, որով պետք է անցնի յուրաքանչյուր երիտասարդ ֆուտբոլիստ՝ տիտղոսներ նվաճելու համար։ Նրանք պետք է հավասարակշռություն գտնեն, երբ խոսքը վերաբերում է մտածելակերպին։ Ակնհայտ է թվում, որ յուրաքանչյուր հանդիպման պետք է նույն կերպ մոտենալ, բայց դա այնքան էլ հեշտ չէ անել»,- Շչեսնիի խոսքերն է մեջբերում Sport.pl-ը։
Հիշեցնենք, որ բոլոր մրցաշարերում վերջին 10 հանդիպումներում կատալոնական ակումբը հաղթել է հինգ անգամ, երեք անգամ պարտվել է և երկու անգամ ոչ-ոքի խաղացել։