«Չելսիի» երեք ֆուտբոլիստներ ցանկանում են հունվարին լքել թիմը: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք են՝ Քարնի Չուկվուեմեկան, Բեն Չիլվելը և Չեզարե Կասադեյը։
Նշվում է, որ Կասադեյը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի Ա Սերիա, 21-ամյա կիսապաշտպանին ցանկանում են ձեռք բերել իտալական մի քանի ակումբներ: