«Մանչեսթեր Սիթին» չի բանակցում 31-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ անգլիական ակումբ տեղափոխվելու հնարավորության շուրջ, ինչպես ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում:
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը նույնպես չի այցելել «Մանչեսթեր Սիթիի» մարզաբազա։
Հիշեցնենք, որ մարտի 1-ից ֆրանսիացին կկարողանա մասնակցել պրոֆեսիոնալ հանդիպումների, քանի որ կավարտվի դոպինգի համար սահմանված որակազրկումը։
31-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Յուվենտուսը»։