«Ռեալը» չի շտապում նոր պաշտպան գնել Դավիդ Ալաբայի հնարավոր վերադարձի պատճառով

Մադրիդի «Ռեալի» 32-ամյա պաշտպան Դավիդ Ալաբան կկարողանա խաղադաշտ վերադառնալ 2025 թվականի հունվարի կեսերից։ Այս մասին հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ավստրիացի ֆուտբոլիստը դեռ որոշակի անհանգստություն է զգում, սակայն բժշկական հետազոտությունները ցույց են տվել, որ նրա ապաքինումն ընթանում է ըստ պլանի։

Ընդգծվում է, որ Ալաբայի հնարավոր վերադարձը, ով ունակ է պաշտպանությունում մի քանի դիրքերում խաղալու, պատճառներից մեկն է, որ «Ռեալը» չի ցանկանում շտապել նոր պաշտպան գնելու հարցում։

Հիշեցնենք, որ Ալաբան խաչաձեւ կապանների վնասվածք էր ստացել 2023 թվականի դեկտեմբերի 18-ին։