Հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի ֆրանսիական ՊՍԺ-ն։
Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն , փարիզցիների մարզիչ Լուիս Էնրիկեն այլևս հետաքրքրված չէ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Կոլո-Մուանիի կարիերան շարունակելու տարբերակներից են «Մոնակոն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։
Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում հարձակվողը փարիզյան թիմի 14 հանդիպման է մասնակցել՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։