«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գնահատել է իր թիմի՝ 2024/2025 մրցաշրջանում Պրեմիեր Lիգայի չեմպիոն դառնալու հնարավորությունները։
«Շանս չկա, մենք այդպիսի ֆուտբոլիստներ չունենք: Շատ դժվար է։ Չեմ կարծում, որ մենք կարող ենք պահպանել տիտղոսը։ Չնայած, միգուցե դա տեղի ունենա, ով գիտի»,- իսպանացի մասնագետի խոսքերը հայտնում է TNT Sports-ը։
Անգլիայի առաջնության 16 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 27 միավոր եւ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը։ Գվարդիոլայի սաները առաջատար «Լիվերպուլից» հետ են մնում ինը միավորով:
Պրեմիեր լիգայի հաջորդ խաղում «Սիթին» արտագնա հանդիպում կանցկացնի Բիրմինգհեմի «Ասթոն Վիլայի» հետ։