«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր էմոցիաների մասին՝ թիմի վերջին վատ արդյունքների ֆոնին։
«Ես երջանիկ չէի «Մանչեսթեր Յունայթեդին» պարտվելուց հետո։ Բայց եթե վեց անգամ ընկնես, դա նշանակում է, որ պետք է յոթ անգամ վեր կենաս։
Ես լավ եմ, նորմալ մարդ եմ, նույն զգացողություններն ունեմ, ինչ բոլորս։ Երբ իրավիճակը լավ է ընթանում, դու քեզ ավելի լավ ես զգում, իսկ երբ պրոֆեսիոնալ առումով ամեն ինչ լավ չի ընթանում, սկսում ես ավելի շատ անհանգստանալ»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է City Xtra-ը։
Հիշեցնենք, որ բոլոր մրցաշարերում վերջին 11 հանդիպումներում Պեպ Գվարդիոլայի թիմը պարտվել է ութ անգամ։