Շվեվցարացի Մանուել Ականջին վերսկսել է մարզումները «Մանչեսթեր Սիթիի» հիմնական խմբի հետ։
Այս մասին խոսել է «Սիթիի» մարզիչ Պեպ Գվարդիոլան։
«Ականջին վերադարձել է մարզումներին: Սա հիանալի նորություն է մեզ համար: Դեռ չգիտեմ՝ նա պատրաստ կլինի՞ խաղալ առաջիկա հանդիպմանը, թե ոչ։ Երեկ նա միայն առաջին լիարժեք մարզումն է անցկացրել»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում անգլիական գրանդի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ականջին վնասվածք էր ստացել Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի Լոնդոնի «Թոթենհեմի» հետ հանդիպման ժամանակ։ «Մանչեսթեր Սիթին» հաջորդ հանդիպումը Անգլիայի առաջնության 17-րդ տուրում կանցկացնի Բիրմինգհեմի «Ասթոն Վիլայի» հետ։