Նոր տեղեկություն Մանուել Նոյերի ապագայի վերաբերյալ

Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը շուտով կստորագրի նոր պայմանագիր գերմանական ակումբի հետ՝ մինչև 2026 թվականի հունիս։

«Բավարիայի» տնօրեն Մաքս Էբերլը հաստատել է այս լուրը։

«Բանակցությունները ճիշտ ուղու վրա են, մնում է հստակեցնել վերջին մանրամասները։ Երկու կողմերն էլ գոհ կլինեն, երբ սա տեղի ունենա», ասել է «Բավարիայի» տնօրենը։