«Լիվերպուլը» թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին առաջարկել է կատարելագործված պայմանագիր, որի համաձայն ֆուտբոլիստը չորս տարի շարունակ կվաստակի տարեկան 20 միլիոն եվրո: Այս մասին հայտնում է Caught Offside-ը:
Նշվում է, որ ֆուտբոլիստն չի կողմնորոշվել իր ապագայի հարցում՝ Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության պատճառով:
Իսպանական ակումբը պատրաստվում է հունվարին հանդիպել Տրենտի հետ և ֆուտբոլիստի հետ քննարկել Լա Լիգայում կարիերայի հետագա շարունակությունը։
Անգլիական թիմի ղեկավարությունը կփորձի անել հնարավորը, որպեսզի Ալեքսանդր-Առնոլդը երկարաձգի պայմանագիրը դեկտեմբերին:
Այս մրցաշրջանում Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում կատարել է 4 գոլային փոխանցում։