«Մանչեսթեր Սիթին» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է ձեռք բերել մինչև երեք ֆուտբոլիստի: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ «քաղաքայինները» ցանկանում են ֆուտբոլիստներ գնել պաշտպանի, կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերում։
«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարեսը և «Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին նշվում են որպես առաջնահերթ տրանսֆերային թիրախներ։ Այս ֆուտբոլիստները համարվում են Ռոդրիի փոխարինողներ, ով խաչաձև կապանների պատռվածքի պատճառով շարքից դուրս է մնացել մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Պրեմիեր Լիգայի 16 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 27 միավոր և այժմ զբաղեցնում է 5-րդ տեղը։