Լերոյ Սանեն կարող է տեղափոխվել իսպանական գրանդ

Ֆինանսական լուրջ խնդիրները ստիպում են «Բարսելոնային» նայել ազատ ֆուտբոլիստների շուկային: Ինչպես իր էջերում հայտնում է Sport-ը, կատալոնացիները հետաքրքրված են «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեի ծառայություններով։

28-ամյա Սանեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը, ինչը նշանակում է, որ ամռանը նա կարող է անվճար տեղափոխվել այլ ակումբ: Աղբյուրը նշում է, որ Լերոյ Սանեն հատուկ հարաբերություններ ունի «Բարսելոնայի» մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ, ով մեծ ազդեցություն է ունեցել նրա կարիերայի վրա։

Սանեն ավելի վաղ հայտարարել էր «Բավարիայում» մնալու ցանկության մասին։ Հարցն այն է, թե արդյոք նոր պայմանագրի շուրջ բանակցությունները կպսակվեն հաջողությամբ: