«Լեգանեսի» պաշտպան Լամինի Ֆատին մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Կողմերը վերջնական համաձայնության են եկել գործարքի վերաբերյալ։ Ինչպես նշում է աղբյուրը, 18-ամյա ֆուտբոլիստը կարիերան կսկսի Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի կազմում։
Գործարքը գնահատվում է 120 հազար եվրո։ Ֆատիի աշխատանքային պայմանագիրը «արքայական» ակումբի հետ նախատեսված կլինի հինգ տարով։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ մադրիդյան գրանդը երրորդն է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում: 17 խաղից հետո «Լոս Բլանկոսը» վաստակել է 37 միավոր։
Կառլո Անչելոտտիի սաները մեկ միավորով են զիջում առաջին տեղում գտնվող «Բարսելոնային»: