Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն անվանել է այն մրցաշարը, որում երազում է հաղթել։
«Ի՞նչ կարևոր տիտղոս է մնացել նվաճելու համար․ Չեմպիոնների Լիգան։ Հենց սա է պատճառը, որ ես եկա աշխարհի լավագույն ակումբ»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հարձակվողը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել այս ամառ՝ իսպանական թիմի հետ պայմանագիր կնքելով մինչև 2029 թվականը։ Նա նախկինում հանդես է եկել ՊՍԺ-ում։
Այս մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Մադրիդի «Ռեալի» հետ նա նվաճել է ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը և միջմայրցամաքային գավաթը։