Ջեյդոն Սանչոն հայտնել է, թե մանուկ հասակում որ թիմին է երկրպագել

«Չելսիի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն խոստովանել է, որ մանուկ հասակում աջակցել է լոնդոնյան ակումբին։

«Մանկության տարիներին ես միշտ աջակցել եմ «Չելսիին»՝ Լեմպարդի և Դրոգբայի պատճառով, և խոսելով Էնցո Մարեսկայի հետ՝ նախքան իմ այստեղ գալը, նա որոշել է աշխատել ինձ հետ»,- Սանչոյի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը 24-ամյա անգլիացուն վարձակալել է «Մանչեսթեր Յունայթեդից»։