«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է «բլաուգրանայի» ֆինանսական խնդիրները։
««Բարսան» ֆինանսական խնդիրներ ունի, ուստի նրանք վաղ են բերում երիտասարդներին: Մենք արդեն մի քանի տարի դժվարության մեջ ենք, բայց դուրս կգանք»,- Պիկեի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:
37-ամյա Պիկեն կատալոնական թիմի սան է, սակայն երիտասարդական թիմից անմիջապես տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ Չորս տարի անց նա վերադարձավ կատալոնական ճամբար և ընդհանուր առմամբ անցկացրեց 616 հանդիպում, որոնցում դարձավ 53 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։