Հերթական կորուստը․ «Մանչեսթեր Սիթիի» առաջատարներից մեկը վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ռուբեն Դիասը մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի մինչև 4 շաբաթ, հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։

«Դիասը բացակայելու է երեքից չորս շաբաթով։ Դա մկանային վնասվածք է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Այս մրցաշրջանում 27-ամյա պորտուգալացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում 19 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում։