Հինգշաբթի օրը «Էվերթոնը» հայտարարեց, որ ակումբը նոր սեփականատեր կունենա:
Մամուլի հաղորդագրությունում նշվում են մերսիսայդյան ակումբի նոր ղեկավարների առաջնահերթ նպատակները։
Դրանք ներառում են՝ տղամարդկանց թիմի ուժեղացում՝ մտածված մարտավարական ներդրումներով, ակադեմիայի միջոցով տեղական աստղերի կրթություն, կանանց թիմի համար հատուկ խաղային և կոմերցիոն մարտավարության մշակում, ակումբի ավանդույթների հարգում և պահպանում։
Ինչպես նաև նոր ղեկավարության գլխավոր նպատակներից մեկը կլինի առավելագույնի հասցնել նոր մարզադաշտի ներուժը երկարաժամկետ առևտրային գործընկերությունների և միջոցառումների միջոցով և ամրապնդել «Էվերթոնի» համբավը որպես համաշխարհային ֆուտբոլում եզակի և պատմական անուն:
Նշենք, որ «Էվերթոնը» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։