Դեկտեմբերի 18-ին Մադրիդի «Ռեալը» միջմայրցամաքային գավաթի եզրափակչում 3։0 հաշվով հաղթեց «Պաչուկային»։
Հանդիպման ավարտից հետո ընտրվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստը և ստացավ MVP մրցանակը: Դա Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսն էր։
Այս խաղում բրազիլացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: