Սադիո Մանեն կարող է կարիերան շարունակել իտալական գրանդի կազմում

«Լիվերպուլի» նախկին հարձակվող, այժմ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» ֆուտբոլիստ Սադիո Մանեն կարող է վերադառնալ Եվրոպա։

Այս մասին հայտնում է Todofichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա սենեգալցի հարձակվողն ունի Իտալիայի առաջնությունում խաղալու տարբերակ։

Մանեի ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը»։ «Ներաձուրիները» ցանկանում են ուժեղացնել հարձակման գիծը և կարող են առաջարկ անել փորձառու աֆրիկացուն:

Մանեն «Ալ-Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո։