«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը վերջերս տված հարցազրույցում խոսել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի խոսքերի մասին:
Հիշեցնենք, որ Ռեշֆորդը ավելի վաղ հայտարարել էր նոր մարտահրավերի պատրաստ լինելու մասին՝ ակումբից իր հնարավոր հեռանալու մասին լուրերի ֆոնին, ինչպես նաև խորը հիասթափություն էր հայտնել Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման հայտացուցակում չընդգրկվելու կապակցությամբ (2։1):
«Հավանաբար, եթե ես նրա տեղը լինեի, ավելի շուտ կխոսեի իմ մարզչի հետ»,- Ամորիմի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։