Երեկ՝ Դեկտեմբերի 18-ին Դոհայում կայացավ Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչը, որտեղ Իսպանիայի գործող չեմպիոն, Չմեպիոնների Լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» 3։0 հաշվով հաղթեց Մեքսիկական «Պաչուկային»։
Սա 21-րդ դարում «Արքայական ակումբի» մասնակցությամբ 20-րդ հաղթական միջազգային եզրափակիչն էր, ընդհանուր 21 եզրափակչներից։ Միակ պարտությունը ակումբը կրել է Մադրիդի «Ատլետիկոյից»՝ 2018 թվականին Եվրոպայի Սուպերգավաթում։
Նշենք, նաև, որ այս հաղթանակի շնորհիվ Կառլո Անչելոտտին դարձավ իսպանական գրանդի պատմության ամենատիտղոսակիր մարզիչը։