«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դժգոհություն է հայտնել հանդիպման ժամանակացույցից և ֆուտբոլիստների պակասից։
«Անցած մրցաշրջանում Ռոդրին անցկացրել է 75 հանդիպում: Նրանց երեք ամիս արձակուրդ տվեք, իսկ հետո 80 հանդիպում կարող են անցկացնել:
«Չելսին» արդեն ունի նման կազմ, բայց հաջորդ մրցաշրջանում մեզ 30 ֆուտբոլիստ է հարկավոր»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում HaytersTV-ն։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում վերջին 11 հանդիպումներում կրել է ութ պարտություն։