Կիլիան Մբապպեն կրկնել է Գարեթ Բեյլի և Մարկո Ասենսիոյի ռեկորդը «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն, ով 2024 թվականի Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչ խաղում մեքսիկական «Պաչուկայի» հետ (3:0) դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, տպավորիչ ցուցանիշ է գրանցել ակումբի կազմում։ Այս մասին հայտնում է Opta Sport-ը։

Այսպիսով, Մբապպեն դարձավ վերջին տասը տարվա ընթացքում երրորդ ֆուտբոլիստը, ով գոլ խփեց Մադրիդի «Ռեալի» կազմում իր առաջին երկու եզրափակիչներում։ Նախկինում այս նվաճմանը հասել էին ուելսցի վինգեր Գարեթ Բեյլը (2014) և իսպանացի Մարկո Ասենսիոն (2017):

Հիշեցնենք, որ Մբապպեն նախկինում «Լոս Բլանկոսի» կազմում դարձել էր ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաղթող։

Այս մրցաշրջանում Մբապպեն ակումբի կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։