«Ինտերի» նախագահ. «Նրանք նապաստակներն են, իսկ մենք՝ որսորդները»

Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպպե Մարոտտան կարծում է, որ «Ատալանտան» Ա Սերիայում հաղթելու գլխավոր թեկնածուներից մեկն է։

«Կան տարբեր կերպարներով թիմեր, բայց «Ատալանտան» այժմ հաղթական ոգի է գտել, և դա հեշտ գործ չէ: Նրանք միանշանակ կկարողանան դիմակայել այն ճնշմանը, որը գործադրվելու է ողջ մրցաշրջանի ընթացքում։

Նրանք նապաստակներն են, իսկ մենք՝ որսորդները։ Համոզված եմ, որ նրանք Սկուդետոյի գլխավոր հավակնորդների թվում են»,- Մարոտտայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ նախկինում «Ատալանտան» իր պատմության մեջ առաջին անգամ հաղթել էր Ա Սերիայի 10 հանդիպում անընդմեջ։ Գասպերինիի թիմը Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին տեղը՝ 16 հանդիպումներից վաստակելով 37 միավոր։ «Ինտերը» 15 խաղից հետո վաստակել է 34 միավոր և երրորդ տեղում է։