Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգը տեղափոխվեց MLS

«Բավարիայի» նախկին հարձակվող Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգը միացել է «Նյու Յորք Ռեդ Բուլսին»:

Կամերունցին MLS-ի ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր՝ համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

35-ամյա հարձակվողը վերջին չորս մրցաշրջաններն անցկացրել է «Բավարիայում», որտեղ 122 խաղում դարձել է 38 գոլի հեղինակ։