«Մոնակոյի» ֆուտբոլիստը ներողություն է խնդրել Ջանլուիջի Դոննարումայից

«Մոնակոյի» ֆուտբոլիստ Վիլֆրիդ Սինգոն ներողություն է խնդրել ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայից, ով վնասվածք էր ստացել երեկվա հանդիպման ժամանակ։

«Ցանկանում եմ ներողություն խնդրել Դոննարումմայից։ Ես դա դիտմամբ չեմ արել: Մաղթում եմ նրան շուտափույթ ապաքինում»,- Վիլֆրիդի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ «Մոնակո» – ՊՍԺ հանդիպումն ավարտվել է հյուրերի հաջող հաղթանակով՝ 2։4 հաշվով։ Այս հանդիպումից հետո «Մոնակոն» 30 միավորով զբաղեցնում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ փարիզցիները 40 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։