Մարկուս Ռեշֆորդ․ «Ինձնից երբեք այդպիսի բան չեք լսի»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը խոսել է ակումբից հնարավոր հեռանալու մասին, թեև 27-ամյա անգլիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

«Անձամբ ես պատրաստ եմ նոր մարտահրավերի և հաջորդ քայլերի։ Երբ ես հեռանամ, «դժվար զգացումներ չեն լինի»: «Մանչեսթեր Յունայթեդի» վերաբերյալ ինձանից ոչ մի բացասական մեկնաբանություն չեք լսի։ Այդպիսի բան երբեք չեմ անի։ Ես միշտ կերկրպագեմ նրանց»,- ասել է Ռեշֆորդը World Soccer-ին տված հարցազրույցում:

Այս մրցաշրջանում Ռեշֆորդը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, որտեղ դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։