Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը անդրադարձել է FIFA The Best մրցանակաբաշխության տարվա խորհրդանշական հավաքականում ընդգրկվելուն։
«Շատ շնորհակալ եմ «ՖԻՖԱ»-ին՝ ինձ լավագույնների թիմում ընդգրկելու համար։ Ինձ համար պատիվ է այսքան երիտասարդ տարիքում լինել այստեղ:
Ուզում եմ իմ թիմին շնորհակալություն հայտնել։ Շնորհակալ եմ Չավիին, Հանս-Դիտեր Ֆլիկին և Լուիս դե լա Ֆուենտեյին։
Լուիսն ինձ հնարավորություն տվեց ազգային հավաքականի հետ նվաճել իմ առաջին գավաթը», – ասել է կատալոնացիների երիտասարդ ֆուտբոլիստը։