Իտալացի ֆունկցիոներ Ֆրանկո Կամոցին կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական ակումբներից մեկը հնարավոր տեղափոխության մասին։
«Սպերցյանը վաղուց է պատրաստ տեղափոխվել եվրոպական ակումբներից մեկը։ Կարծում եմ՝ Իտալիան նրան հիանալի է սազում։ Նա կկարողանա խաղալ գրեթե ցանկացած թիմում»,- Կամոցիի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։
Այս մրցաշրջանում Սպերցյանը անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ 24-ամյա հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» սան է։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո։