«Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պատրաստ է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ մինչև հաջորդ ամառ, եթե նրա աշխատավարձը հասցվի մերսիսայդցի վինգեր Մոհամեդ Սալահի աշխատավարձի չափին, որի աշխատավարձը կազմում է շաբաթական 350,000 ֆունտ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի ներկայիս աշխատավարձը կազմում է շաբաթական 180 հազար ֆունտ ստերլինգ։ «Լիվերպուլի» ղեկավարությունը պատրաստ է նոր աշխատանքային պայմանագրով այն հասցնել շաբաթական 250 հազար ֆունտի։
Նշվում է, որ Ալեքսանդր-Առնոլդն իր շրջապատին ասել է, որ ցանկանում է մնալ «Լիվերպուլում»։