Եվրոպական Սուպերլիգան կվերանվանվի նոր անունով, հայտնում է հայտնի լրագրող Բեն Ջեյքոբսը։
Աղբյուրի համաձայն՝ մրցաշարը, որը կազմակերպել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտին Պերեսը, այժմ կկոչվի «Միացյալ Լիգա»։
Նշվում է, որ մրցաշարում թիմերը կբաժանվեն չորս դիվիզիոնների՝ աստղային, ոսկե, կապույտ և ընդհանուր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 60 եվրոպական ակումբներ պատրաստ են մասնակցել Սուպերլիգային, սակայն նրանց անունները չեն հրապարակվել։