Լոնդոնի «Չելսիի» վինգեր Միխայիլ Մուդրիկը, ով դրական դոպինգ թեստ է անցել, պոլիգրաֆի թեստ է հանձնել։ Այս մասին հայտնում է TaToTake հեռագրային ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ուկրաինացի ֆուտբոլիստն այս պրոցեդուրան ենթարկվել է Լոնդոնում։ Մուդրիկն ասաց, որ ինքը «բացարձակապես մասնակից չի եղել իր օրգանիզմ արգելված նյութի ներթափանցմանը և որ գիտակցաբար որևէ ձևով միլդրոնատ չի ընդունել»։
Ընդգծվում է, որ պոլիգրաֆը ցույց է տվել, որ Մուդրիկի պատասխանները, ամենայն հավանականությամբ, անկեղծ էին։
Հոկտեմբերի վերջին ֆուտբոլիստից վերցվել է դոպինգ թեստ, որը դրական արդյունք է ցույց տվել։ Ակնկալվում է, որ «B» նմուշը կբացվի առաջիկա օրերին։